«Հասարակագիտական ուսումնասիրությունների կենտրոն – ԼԷՕ» հասարակական կազմակերպության նպատակը հայաստանյան մարդկային կապիտալի համակարգված զարգացումն է։ Դրան հասնելու համար կազմակերպությունը սահմանում է հետևյալ խնդիրներն ու նպատակները՝
ա․ հասարակագիտական հետազոտությունների մասսայականություն և գիտելիքահեն կառավարման պաշտպանություն;
բ․ կրթալուսավորչական նախաձեռնությունների իրականացում, երիտասարդների հասարակագիտական իմացությունների խթանում;
գ․ հասարակական զարգացման ծրագրերի իրականացում կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ասպարեզում;
դ․ սեփական անդամների և Կազմակերպության կարողությունների և ճանաչելիության բարձրացում։